Գյումրու թատրոնը նոր խաղաշրջանը կբացվի «Առնետները» ներկայացմամբ

      Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիակական թատրոնն իր 152-րդ խաղաշրջանը սեպտեմբերի 23-ին կբացի «Առնետները» բեմադրությամբ։

   «Արմենպրես»– հաղորդմամբ` նույն օրվա համար նախապես հայտարարված «Լիր արքա»-ն բեմ կբարձրանա հոկտեմբերի 8-ին։

    «Առնետները» Գյումրու թատրոն է վերադառնում երկարատև ընդմիջումից հետո։ Բեմադրության հեղինակը Լյուդվիգ Հարությունյանն է:

     Թատրոնի տնօրինությունը նյարդերից թույլ մարդկանց և հղի կանանց խորհուրդ չի տալիս դիտել ներկայացումը, իսկ մինչև 16 տարեկանների մուտքը խստիվ արգելվում է: Ներկայացումը կցուցադրվի նաև սեպտեմբերի 28 ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *