Այվազովսկիի Կտաւը Վաճառուած Է 194,5 Հազար Սթերլինով

Հայ մեծ նկարիչ Յովհաննէս Այվազովսկիի «Օսմանեան սրճարան լուսնի լոյսի ներքոյ» կտաւը, Լոնտոնի Քրիսթիզ (Christie`s) աճուրդին մէջ վաճառուած է 194.500 փաունտ սթերլինով, իսկ նկարիչին երկու այլ աշխատանքները վաճառուած են 158.500 եւ 110.500 թաունտ սթերլինով: Այս մասին armradio.am-ի փոխանցմամբ` «Ռիա Նովոսթի»-ին յայտնած է աճուրդի տան ներկայացուցիչը:

«Օսմանեան սրճարան լուսնի լոյսի ներքոյ» կտաւի նախնական արժէքը կազմած է 200-300.000 թաունտ սթերլին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *