Ձյուդոիստ Գրիգոր Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

     Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության մեդալակիր:

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած Եվրոպայի ձյուդոյի երիտասարդների առաջնության 90 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Սահակյանը գրավել է 3-րդ տեղը` դառնալով բրոնզե մեդալակիր:

     Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացված էր 4 մարզիկով: Առաջնությանը մասնակցում էին 41 երկրի 400 մարզիկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *