Հայաստանի մի շարք համայնքապետեր կվերապատրաստվեն

     Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարներ, համայնքային ծառայողներ և ավագանու անդամներ կվերապատրաստվեն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման որոշում ընդունվեց կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում: Վերապատրաստումը միտված է նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործմանը: Այս նպատակի համար կառավարությունը կհատկացնի 37 մլն դրամ: Ըստ նախագծի հիմնավորման, վերապատրաստման հարցը հասունացել է համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում: Կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ և մոնիտորինգ՝ պարզելու համար վերապատրաստման ենթակա անձանց թիվը՝ բացառելով խոշորացվող համայնքների աշխատակազմերի աշխատակիցների ներգրավվածությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *