Երևանի «Բանանց»-ը նոր համալրում ունի

     Երևանի «Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 19-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ:

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում: 
     Հավելենք, որ Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ: «Բանանցն» ավարտում է համալրումներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *