Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած լեռնագնացներին

       Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա կորած քաղաքացիներին: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ մոլորված քաղաքացիներից երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

     Սեպտեմբերի 10-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը և չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

       Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ. Թ.-ը և 2 Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից, մոլորվել են և չեն իջել լեռան վրայից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *