Սահմանամերձ Վահան գյուղի եւ Ճամբարակ քաղաքի բոլոր դպրոցականներն այս ուստարում ստացել են անվճար դասագրքեր

     Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքի եւ Վահան գյուղի բոլոր աշակերտներն այս ուսումնական տարում դասագրքերը ստացել են անվճար հիմունքներով՝ պետության կողմից սահմանված փոխհատուցմամբ:
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Թիզյանը, Ճամբարակ քաղաքի թիվ 1, 2 հիմնական, թիվ 4 միջնակարգ եւ ավագ, Վահան գյուղի միջնակարգ դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաների դասագրքերը սեպտեմբերի 1-ի դրությամբ անվճար բաշխվել են բոլոր աշակերտներին: «Ճամբարակի ավագ դպրոցում այս տարի ուսանելու է 182, թիվ 1 հիմնականում՝ 403, թիվ 2 հիմնականում՝ 209, թիվ 4 միջնակարգում՝ 57, Վահանի միջնակարգում՝ 138 աշակերտ: Բոլորը ստացել են իրենց դասագրքերը, որոնք հիմնականում նոր են կամ խնամքով օգտագործված: Ամեն դեպքում, սա ակնառու օժանդակություն է Ճամբարակի ու Վահանի ծնողներին եւ դպրոցականներին»,- հավաստեց Հակոբ Թիզյանը:

Խոսրով Խլղաթյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *