Երևանի կենտրոնում բանկոմատ են թալանել և խոշոր գումար հափշտակել

         Անհայտ անձինք պայթեցնելու միջոցով թալանել են Երևանի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բանկոմատից հափշտակվել է խոշոր չափի գումար:

     Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

         ՀՀ քննչական կոմիտեից խոստացան դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ ներկայացնել ավելի ուշ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *