Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր

     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Ներկայացվել է  ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով լուծումներ են առաջարկվում գործող օրենքով չկարգավորվող խնդիրներին: Մասնավորապես՝  հստակ սահմանվում են բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում պարտականությունները, արհեստավարժ կառավարման պահանջները և դրանց չկատարման համար վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվության ներգործության միջոցները:

   Վարչապետը հանձնարարել է շարունակել համատիրությունների գործունեության միջազգային փորձի ուսումնասիրությունները և ընդգծել, որ այս ոլորտում աշխատանքը պետք է կազմակերպել հնարավորինս արդյունավետ ու պրագմատիկ՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *