Շիրակի մարզում կիրականացվի կոշտ թափոնների կառավարման ծրագիր

ՀՀ կառավարությունը հաստատեց Շիրակի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը: Մարզում գործում էր 337 աղբանոց։ 2017–ի ապրիլին մեկնարկած «Մաքուր Հայաստան» ծրագրով փակվել է 219 տարերային գործող աղբանոց, իսկ մինչեւ տարեվերջ պլանավորվում է փակել ևս 41-ը։ Թափոնների պաշտոնական վերամշակում չկա, սակայն ոչ պաշտոնապես մասնավոր անձինք հանում են մետաղն ու ապակին, որը հանձնում են 50 կգ-ը 700 դրամով, իսկ պլաստիկը՝ 1 կգ–ը 60 դրամով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ մարզում պլանավորվում է թողնել 1 աղբանոց, որը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին։ Ներդրումների որոնումները դեռ չեն մեկնարկել, սակայն ապագա աղբանոցի մեծ մասշտաբները կարող են առաջ բերել մասնավոր սեկտորի, այդ թվում երկրորդային հումք վերամշակողների հետաքրքրությունը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *