«Հյուսիս-հարավ»-ում ևս 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել. նախարար

   Հյուսիս-հարավ ավտոճանապարհի համար մինչ օրս ծախսվել է 150 միլիոն դոլար, շահագործման է հանձնվել 31 կիլոմետր ճանապարհ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝  անդրադառնալով ծրագրի հետ կապված չարաշահումների մասին հարցին: «Այդ 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա: 31 կմ-ի վրա ծախսվել է  70 միլիոն դոլար, մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա, որոնք այժմ կատարվում են Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածներում», – «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ արդեն 11 կիլոմետր բետոնապատման աշխատանքներ են կատարվել: Ըստ նախարարի, այդ 11-կիլոմետրանոց հատվածը դեռևս շահագործման հանձնված չէ և չի մտնում վերը նշված 31 կիլոմետրի մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *