Կառավարությունն օպտիմալացնում է զինվորականներին թոշակների վճարման գործընթացը

   ՀՀ կառավարությունն օպտիմալացնում է զինվորականներին թոշակների վճարման գործընթացը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում:

     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ մինչ այժմ զինվորականների ու նրանց հավասարեցված անձանց թոշակները հաշվարկվում և վճարվում էին տվյալների առանձին բազայի միջոցով:

   «Այժմ դրանք կհաշվարկվեն կենսաթոշակային ընդհանուր համակարգում և կվճարվեն «Հայփոստ» փոստային ազգային օպերատորի միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *