Ֆուտբոլի երիտասարդական հավաքականը երկրորդն է 7-րդ խմբում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը երկրորդն  է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ21 տարեկանների թիմը 3 խաղից հետո ունի 4 միավոր և երկրորդ տեղում է: Նույնքան միավորով առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է, որը միայն երկու հանդիպում է անցկացրել:

3-ական միավորով 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերն են զբաղեցնում Սերբիայի, Ավստրիայի և Մակեդոնիայի թիմերը, որոնք միայն մեկ խաղ են խաղացել: 4 խաղից ոչ մի միավոր չունի Ջիբրալթարի թիմը:  

Հայաստանի Մ21 տարեկանների ազգային թիմը հաջորդ հանդիպումը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբում կանցկացնի հոկտեմբերի 2-ին տանը Ջիբրալթարի հետ, որին հյուրընկալվելիս հաղթել է 0:3 հաշվով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *