Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանի վնասվածքը լուրջ չէ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը: «Փյունիկի» ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը ԱԱ 2018 ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի ժամանակ ստացել էր ձկնամկանի վնասվածք։ Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի մոտ 10 օր։ Հայրապետյանը երկու շաբաթից կվերադառնա խաղադաշտ։