Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 8-ից Երևան քաղաքի Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Փոփոխության արդյունքում Բաղրամյան պողոտայից Մաշտոցի պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով նշված ուղղությամբ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *