Բազմաթիվ այրվածքներ ստացած տղային տեղափոխել են Երևան

Այրվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված տղային առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ 

Սեպտեմբերի 5-ին երեկոյան 21:00-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Ախուրյանի բնակիչ, 2000 թվականին ծնված Վաչագան Մաթևոսյանը՝ դեմքի, զույգ վերին վերջույթների, որովայնի, ազդրերի 2-րդ, 3-րդ աստիճանի թերմիկ այրվածքով, մարմնի մակերեսի մոտ 20-25 տոկոսի չափով, այրվածքային շոկով: 

«Հիվանդն ընդունվել է բավական ծանր վիճակում: Նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց և հակաշոկային դեղամիջոցներ ներարկելուց հետո շտապբուժօգնության բժշկական խմբով տեղափոխվել են մասնագիտացված կլինիկա՝ Երևանում գտնվող «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»»,-նշեց Արմեն Խաչատրյանը: 

Ըստ տեղեկությունների տղան այրվածքներ ստացել է անզգուշության հետևանքով՝ ընկերոջ հետ կատակելու ժամանակ:

Արմենուհի Մխոյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *