Քաղաքական Ակնարկ. ԱՄՆ Սենադն Արդարացրեց Տոնալտ Թրամփին

ԱՄՆ Սենատում անցկացուեց ԱՄՆ-ի նախագահ Տոնալտ Թրամփի պաշտօնանկութեան հարցով քուէարկութիւնը։ Հանրապետական մեծամասնութիւն ունեցող Սենադում, որն այս ընթացքում հանդէս էր գալիս դատարանի պարտականութիւններով: Թրամփն արդարացուեց։

Յիշեցնենք, որ նրա դէմ դեմոկրատները ներկայացրել են իշխանութիւնը չարաշահելու եւ Գոնկրէսի աշխատանքները խոչընդոտելու մասին մեղադրանքներ։

Սենադում երկու շաբաթ տեւած դատավարութիւնը սկսուել էր Ներկայացուցիչների պալատում երկու մեղադրանքները յարուցելուց յետոյ։

Նախագահին պաշտօնից ազատելու համար հարկաւոր է 1ՕՕ սենադորների երկու երրորդի ձայնը։ Հանրապետական մեծամասնութիւն ունեցող Սենադի հանրապետականներից ոչ մէկը հրապարակային ձեւով արտայայտել է Թրամփի դէմ քուէարկելու մտադրութեան մասին։

Ի դէպՙ Փետրուարի 5-ին Նախագահական ամէնամեայ ուղերձում Տոնալտ Թրամփը որեւէ կերպ չանդրադարձաւ իմփիչմենթի հարցին, սակայն նա յաճախ է այս գործընթացն անուանել դահուկաւորս:

Թրամփի ամէնամեայ ելոյթից առաջ, նախագահը բոլորի հետ ձեռքսեղմումով մօտեցաւ ամբիոնին: Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին, չնայած քաղաքական հակասութիւններին, պահեց դիւանաքաղաքագիտական նորմերը եւ ձեռքսեղմման առաջարկ արեց նախագահին: Սակայն, դրան ի պատասախան Տոնալտ Թրամփը արհամարհեց եւ հրաժարուեց Թէոփելոսի հետ ձեռքսեղմումից: Տիկինը ժպտաց:

Թրամփի ելոյթի վերջում, նախագահի հրաժարականը պահանջող Փելոսին, սակայն, վրէժը լուծեց: Նա ցուցադրաբար պատռեց Թրամփի ելոյթի գիրը, որն իրեն րոպեներ առաջ փոխանցել էր ԱՄՆ նախագահը, այդ կերպ ցոյց տալով իր դժգոհութիւնը եւ փորձելով անյարմար իրավիճակից դուրս գալ:  «Քաղաքավարի էր՝ հաշուի առնելով առկայ այլընտրանքները»,- յայտարարել է Փելոսին։

Fox News-ին տուած հարցազրոյցում է  ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը կարծիք է յայտնել, որ Նենսի Փելոսին խայտառակել է Տոնալտ Թրամփի ելոյթը Գոնկրեսում:

«Միշտ պէտք է պահպանել պարկեշտութիւնը եւ յարգանք ցուցաբերել: Բայց այն փաստը, որ Փելոսին ոտքի կանգնեց եւ պատռեց ելոյթի բնագիրը, անարգում է ամբողջ արարողութիւնը: Կարծում եմ, որ դա Գոնկրեսի երկու պալատների համատեղ ժողովի համար նուաստացուցիչ էր ու այդպէս էլ կը մնայ յիշողութեան մէջ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *