Քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
«Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում, 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնց տեղադրման նպատակով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել բոլոր 11 ՔԿ հիմնարկներում»,- նշված է հաշվետվության մեջ:
Քրեակատարողական ծառայության կողմից իրականացված խնայողականության քաղաքականության արդյունքում տնտեսված դրամական միջոցներով ձեռք են բերվել անվտանգության ապահովման համակարգեր, ինքնապաշտպանական և հատուկ միջոցներ, մասնավորապես՝ 12 համակարգչի մոնիտոր, 12 թվային տեսագրող սարք, 100 տեսախցիկ, 30 ձեռքի մետաղորսիչ, 40 շարժական ռադիոկայան, 60 ձեռնաշղթա, 50 արցունքաբեր գազ, 300 ռետինե մահակ, 40 էլեկտրահարող սարք, 40 սաղավարտ: