Այս հաղթանակը նվեր էր այն մարդկանց, ովքեր հավատում էին ինձ. Լևոն Արոնյան

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության հաղթանակը նվիրում է նրանց, ովքեր դժվարին պահին աջակցել և եղել են իր կողքին:

«Ես շատ անգամ եմ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկություններին: Լարվածությունն այնքան մեծ չէր, ինչպես առաջին կամ երկրորդ անգամ էր: Այս անգամ գիտեի, որ ես ուրիշ հնարավորություն չէի ունենա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու համար: Այդ ժամանակ էլ մեկ-երկու տարի կորցնում ես: Շախմատիստի համար հնարավորությունները պակասում են այդ ժամանակ: Ինձ համար լարված մրցաշար ստացվեց: Հպարտ եմ, որ մեծ հաղթանակ տոնեցի: Լագրավի հետ հանդիպումը բարդ էր: Հուզմունքս ավելացավ, երբ Լագրավի հետ արագ շախմատում վատ խաղացի»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արոնյանը:

Աշխարհի նորընծա գավաթակիրը իր համար մեծ հպարտություն է համարում իր և շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի միջև համեմատությունը: «Միշտ ճանապարհներ եմ փնտրել նմանվելու Տիգրան Պետրոսյանին, բայց դեռ չի ստացվում, քանի որ նա շատ հանճարեղ շախմատիստ է: Ես ավելի տաքարյուն եմ, քան Պետրոսյանն էր»:

Լևոնը նախօրեին, երբ նվաճեց աշխարհի գավաթը Թբիլիսում, այցելել է Տիգրան Պետրոսյանի բակ, որտեղ շրջել և դիտել է աշխարհի չեմպիոն Պետրոսյանի տունը: «Ինձ միշտ հետաքրքիր է տեսնել, թե որտեղ են ապրել մեր շախմատիստները»,-ասաց Արոնյանը:

Հայ գրոսմայստերը կարևորեց նաև թիմի դերը, որն իր հետ Թբիլիսում է եղել: «Եթե թիմս, ընտանիքս, Արիաննան ինձ այդքան չաջակցեին, ես չէի հասնի այս հաջողությանը: Երբ վատ տարի է լինում, այդ ժամանակ նոր հասկանում ես, թե ովքեր են մոտիկներդ, հարազատ մարդիկ: Այս հաղթանակը նվեր էր այն մարդկանց, ովքեր հավատում էին ինձ»,-շեշտեց Արոնյանը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիրԹբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի   խաղարկությունն ավարտվեցԵզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետԴասական 4 պարտիաներից հետո   շախմատիստներն ունեին 2-ականմիավոր, և որոշիչ եղավ թայբրեյքըԱրագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցինԵրկրորդ պարտիայում ևս Արոնյանը հաղթեց:  Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիրՆա առաջին շախմատիստն էով շահում է Աշխարհի   գավաթը երկրորդ անգամՄրցաշարն անցկացվում էրայսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարիցԽաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ:   Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարինԼևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել նաև 2005 թվականին: Կրկնակի գավաթակիրը շախմատային օլիմպիադայի եռակիշախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *