Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին

      Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը կլուծվի մոտ ժամանակներս և ՌԴ-ում աշխատելու հնարավորություն կստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

     «Դեռ հստակ ժամկետներ չկան, բայց այն, որ այդ հարցը կլուծվի` միանշանակ է: Հարցը նրանում է, որ խորհրդարանում ընդունվել էր օրենսդրական ակտ և, որպեսզի որոշ փոփոխություններ մտցվեն հարկավոր է լրացուցիչ օրենսդրական ակտ: Եվ քանի որ խորհրդարանները նոր են սկսել իրենց աշխատանքը, մոտակա ժամանակում հարցը կլուծվի»,- նշեց Վոլինկինը: 

     2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել այլ երկրների վարորդական իրավունքներով վարելու սահմանափակումները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *