Զեյթունցյանը կարևորում է սփյուռքի դերը Հայաստանի ճանաչելիության հարցում

     Զբոսաշրջության զարգացման հարցում մեծ նշանակություն ունի երկրի ճանաչելիության բարձրացումը, և այս առումով  սփյուռքի դերը կարևոր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

     «Ոչ պաշտոնական տվյալներով՝ սփյուռքի միայն 10 տոկոսն է այցելել Հայաստան: Զբոսաշրջության կոմիտեի համար թիրախային շուկան է համարվում սփյուռքը, ուստի կոմիտեն այնտեղ գտնվող բոլոր կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցում է, որպեսզի բարձրացվի երկրի ճանաչելիության մակարդակը»,– ասաց Զեյթունցյանը:

     Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նշեց, որ սփյուռքում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն բավականին քաղաքականացված է:

     «Պետք է հայաստանյան մամուլի և այլ հարթակների միջոցով մեր երկրի մասին պատրաստել հետաքրքրիր և բովանդակային տեղեկություն, քանի որ այսօր  սփյուռքահայը ավելի շատ կարդում է տեղական մամուլը»,-նշեց Զեյթունցյանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *