«Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնությամբ հանդես է եկել Արևմուտքին հաճոյանալու համար. Վահրամ Բաղդասարյան

       Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ «Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրել Արևմուտքին հաճոյանալու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ «Ելք»-ի ներկայացուցիչներն էլ համոզված են, որ դա արդեն իսկ մերժված նախաձեռնություն է:

    «Նրանք էլ լավ գիտեն, որ դա իրենց կողմից հերթական շոուն է: Իրենք էլ համոզված են, որ այդ նախաձեռնությունն արդեն մերժված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

        Նա հավելեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնության մեջ ներկայացված հիմնավորումները որևէ հիմք չունեն:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *