ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն ուսումնասիրում է ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնությունը

     Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության տնտեսական բլոկի մասնագետներն ուսումնասիրում են Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու գործընթաց սկսելու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

     «Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հստակ հանձնարարական հանգամանորեն ուսումնասիրել մեր գործընկերների կողմից ներկայացված առաջարկները: Մեր տնտեսական բլոկի մասնագետներն այժմ ուսումնասիրում են այդ նախաձեռնությունը՝ համապատասխան դիրքորոշում հայտնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Տոնոյանը:

     Նա հավելեց, որ խնդիրը հարցի վերջնական հանգուցալուծման մեջ չէ, խնդիրը ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ չգալու մեջ չէ, պարզապես պետք է օգտագործել այն ներուժը, որն ընձեռում է  Եվրասիական տնտեսական միությունը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *