ՊԵԿ-ն իրականացնելու է մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգը

     Պետական եկամուտների կոմիտեի համար շարունակվում է կարևոր մնալ մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի կիրառությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ` սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՀ  կառավարությանն առընթեր  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

     «Կապույտ  ուղի» ընթացակարգի կիրառությունը շարունակվում է կարևոր մնալ պետական եկամուտների կոմիտեի համար, ինչը նշանակում է, որ մենք սահմանային մաքսային վերահսկողությունը ցանկանում ենք տեղափոխել հետբացթողումնային դաշտ: Այդ աշխատանքները ներկայումս արդեն իսկ իրականացվում են»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

     Նրա խոսքով`ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ  նվազեցվել է մաքսավոր-հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը:

     «2018 թվականի հունվարի 1-ից կգործարկվի մեկ միասնական գանձապետական հաշիվ, որն էական պարզեցում կմտցի վարչարարության գործընթացներում և տնտեսավարող սուբյեկտների  համապատասխան հարկային վճարումներ կատարելիս, ինչպես նաև, որ ամենակարևորն է, իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որը խստիվ արգելվում է նաև ՊԵԿ նախագահի հանձնարարականով»,- ասաց Միրումյանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *