Մինչև տարեվերջ Երևան-Պրահա ուղիղ չվերթի վերականգնումը չի բացառվում

          Երևան-Պրահա ուղիղ չվերթը հնարավոր է վերականգնվի սույն թվականին։ 
 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարիառաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ 
     «Երևան-Պրահա ուղիղ չվերթի վերականգնման վերաբերյալ որոշումը կայացվել է մասնավոր ընկերությունների կողմից։ Երկու կողմից էլ ավիաընկերությունները մասնավոր են, և որոշումը՝ իրականացնել չվերթ, թե ոչ, հիմնված է իրենց բիզնես հաշվարկի վրա։ Մենք, ընդհանուր առմամբ, ի գիտություն ընդունեցինք այն տեղեկությունը, որ կա նախնական հետաքրքրություն այս տարվա ընթացքում չվերթը վերականգնելու նկատմամբ»,- նշեց Մելքոնյանը։ 
   Նրա խոսքով, չվերթի վերականգնումը նպաստում է ուղիղ կապերին, տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում առավել ինտենսիվ համագործակցել։ 
      ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ տարվա ընթացքում կիրականացվի չվերթը, որովհետև այս պահի դրությամբ դրա նախադրյալները կան։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *