Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ոլորտների ներկայացուցիչները քննարկել են ոլորտի զարգացման հարցեր

   

«Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների զբոսաշրջության զարգացմանը նվիրված հանդիպում-քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի   օգնական,  տուրիզմի   ոլորտը   համակարգող  Մարիա  Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանիաշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և Սանկտ   Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովը: Կլոր սեղանի ձևաչափով անցկացված քննարկմանը, որին հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի թանգարանների, զբոսաշրջային ընկերությունների, ռուսական տպագիր և էլեկտրոնային զբոսաշրջային պարբերականների ներկայացուցիչներ, մասնակցել են նաև երևանյան «Թրավելոն», «Արմենիա Թրավել +Մ» և «Յունայթեդ Թրավել» զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետի կողմից մեծուշադրություն է դարձվում Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու այդ տեսանկյունից կարևորում ենք Երևանի քույր և գործընկերներ  քաղաքների միջև առկահամագործակցության ընդլայնումըՍանկտ Պետերբուրգըլինելով զբոսաշրջային լավագույն արդյունք ունեցող ՌԴ քաղաքներից առաջատարըայս առումով Երևանի համար համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում:

Նախորդ 3 տարիների ընթացքում Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ   ունեցած սերտհամագործակցության արդյունքում ձևավորվել է արդյունավետ աշխատանքային ծրագիրորի շրջանակում երկու քաղաքների միջև իրականացվել է սոցիալական գովազդի փոխանակումկազմակերպվել  են համատեղ փոխայցելություններՍակայն այս ամենով չենքբավարարվում և մեր առջև դնում ենք նոր խնդիրներՄասնավորապեսեկել է ժամանակըոր երկու քաղաքների զբոսաշրջային տեղեկատվական   կենտրոնները սկսեն ակտիվ համագործակցել իրար հետ»,-նշել է Մարիա Բարաղամյանը:

Հանդիպման ընթացքում Գևորգ Օրբելյանն էլ ներկայացրել է Երևանի զբոսաշրջային ներուժը՝ կլոր սեղանի մասնակիցներին հրավիրելով հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:

«Երևանն այսօր հանդես է գալիս նորովիժամանակակից զբոսաշրջային արդյունքովարագ զարգացող  ենթակառուցվածքներովզբոսաշրջային փառատոներովԱռիթից օգտվելով՝ Սանկտ Պետերբուրգի մեր գործընկերներին սիրով հրավիրում ենք հաջորդ տարիայցելել Երևան և դառնալ մեր սիրելի քաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված միջոցառումների մասնակիցը», -նշել է Գևորգ Օրբելյանը:

Երևանից ժամանած զբոսաշրջային տուրօպերատորներն իրենց հերթին ռուսական արտագնա զբոսաշրջային ընկերություններին են ներկայացրել Հայաստանի գրավչությունն ու առաջարկվող զբոսաշրջային փաթեթները:

Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովն էլ իր հերթին առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի ընդլայնումը` ընդգծել է, որ առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ:

«Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության լայն հեռանկարներ կանԱնչափ կարևոր էոր երկու քաղաքներն այսօր սերտորեն համագործակցում ենինչն իր  հերթին նպաստում է նաև այս ոլորտում փոխշահավետգործակցություն ծավալելունՇահագրգռված ենք զարգացնելու ուղիղ ավիաչվերթները և ինչու ոչ՝ Պետերբուրգը ներկայացնող գրասենյակ ունենալ Երևանում»,- նշել է Անդրեյ Մուշկարյովը:

Հանդիպում-քննարկման շրջանակում նախանշվել է նաև Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի 2017-2019թթ. աշխատանքային ծրագիրը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *