ՀՀ Պաշտպանութեան Նախարարը Հեռախոսազրոյց է Ունեցել Լիբանանի Ազգային Պաշտպանութեան Նախարարի Հետ

ԶԱՐԹՕՆՔ, ՊԷՅՐՈՒԹ: Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տոնոյեանը հեռախօսազրոյց է ունեցել Լիբանանի Հանրապետութեան ազգային պաշտպանութեան նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ:

ՀՀ պաշտպանութեան նախարարը շնորհաւորել է գործընկերոջը Լիբանանի զինուած ուժերի 75-ամեակի կապակցութեամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների զինուած ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորութիւնների ստեղծման շուրջ:

Զեյնա Աքարին ընդգծել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցութեան կարևորութիւնը Լիբանանում ՄԱԿ-ի ԵՈՒՆԻՖԻԼ առաքելութիւնում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանութեան նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականութիւնն այն շարունակելու գործում:

Դաւիթ Տոնոեանն ու Զեյնա Աքարին անդրադարձել են նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում ռազմական համագործակցութեան ընդլայնման ու խորացման անհրաժեշտութեանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *