Դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը. Նիկոլ Փաշինյան

Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ Հայաստանը հաղթահարել է համաճարակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։  

«Սիրելի հայրենակիցներ,

Չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական գործիքներ:

Պահպանեք զգոնություն և հիշեք, որ դիմակ կրելով, դուք առաջին հերթին պաշտպանում եք ձեր հարազատներին»,- նշել է վարչապետը։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *