Փաշինյանը և Լուկաշենկոն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը

Մինսկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բելառուսի նախագահը ջերմորեն ողջունել է ՀՀ վարչապետին Մինսկում և անդրադարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանն ու խնդիրների լուծմանը:

«Անկեղծ ասած, ԵՏՄ-ում կան բազմաթիվ խնդիրներ ՝ կապված այն բանի հետ, որ մենք չենք կատարել այն, ինչի մասին համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք դեռ ունենք բավարար խոչընդոտներ, միջպետական սահմաններում կան խոչընդոտներԱրդեն նույնիսկ բիզնեսն է դա հայտարարումԹվում էթե սահմաններ չկան և սահմանին լարվածությունը չափազանցված էԴուք դա ինձնից վատ չեք զգումՀետևաբար, անելիքներ կան: Բայց ես շատ կցանկանայի, որ վարչապետների հանդիպումը խթան հաղորդի այդ խնդիրների լուծմանը:

Եվրասիական միջկառավարական խորհուրդը հստակ քայլ էր ԵԱՏՄ տարածքում հարաբերությունների խորացման գործում: Համենայն դեպս, ես կցանկանայի, որ այդպես լիներ: Տեղի են ունեցել կարծիքների լուրջ փոխանակումներ: Որքան ես տեղեկացա, Դուք այդ հանդիպման շարժիչ ուժն եք եղել», – ասել է Բելառուսի նախագահը:

Նրա խոսքով` Բելառուսը և Հայաստանը հիմնականում նույն խնդիրներն ունեն Եվրասիական տնտեսական միությունում: «Մենք ապավինում ենք տնտեսության իրական հատվածին, մենք չունենք մեծ պաշարներ, ինչպես մեր մյուս գործընկերները: Միգուցե ղրղզները նույն իրավիճակում են, չնայած գուցե դրանք մի փոքր ավելի պարզ են: Մենք ածխաջրածնային պաշարներ չունենք: Դա մեզ համար ավելի դժվար է: Նույնիսկ գների անկմամբ, Ղազախստանն ու Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեն: Մենք այդ հնարավորությունները չունենք»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելԵրկար ժամանակ մենք չենք հանդիպելկորոնավիրուսի պատճառովՀուսով եմոր  մեր աշխատանքը կվերադառնա նորմալ հունիև մենք կանոնավորապես կհանդիպենքինչպես նախատեսված է:

Այսօրվա նիստում մենք լսեցինք խոչընդոտների  վերացման վերաբերյալ զեկույցըԵվ կարող եմ ասելոր բավականին լավ արդյունքներ ունենքԿարող եմ Հայաստանի օրինակը բերելՄենք պետք է վերացնեինք երկու խոչընդոտ և մենք դա արդեն արել ենքՄի որոշումն արդեն ուժի մեջ է մտելմյուսն ընդունվել էբայց ուժի մեջ կմտնի ավելի ուշ:

Ռուսաստանը ևս վերացրել է երկու խոչընդոտմեր մյուս գործընկերներն էլՄենք այսօր լսեցինք զեկույց՝ տասը խոչընդոտների վերաբերյալև ընդհանուր առմամբ ութը խոչընդոտ փաստացի արդեն վերացվել էՔննարկվեցին նաև շատ կարևոր հարցեր՝ կառավարությունների ծրագրերին ԵԱՏՄի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասնակցության վերաբերյալՄենք այդ հարցում ևս հասանք բավականին լավ որոշմանՎստահ եմոր այս հարցը կլուծվի այսօրվա հանդիպման արդյունքում:

Լավ հանդիպում էրճիշտ է ձգձգվեցբայց կարծում էմոր աժեր այդքան աշխատել ծրագրերի վրաքանի որ կոնկրետ հարցեր որոշվեցինԱյդ հարցերը հետաքրքրում են մեզ բոլորիսԳիտեմոր կան կոնկրետ հարցերորոնք հատկապես հետաքրքիր են Բելառուսի համարկան հարցերորոնք հատկապես հետաքրքիր են ՀայաստանինԿարծում եմեթե մեզ հաջողվի պահպանել քաղաքական կամքը ներկա մակարդակումբոլոր հարցերը կլուծվենՄենք պարզապես պետք է աշխատենք դրա վրա»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակել կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարման և ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված էսկալացիային և մանրամասներ փոխանցել Բելառուսի իր գործընկերոջը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *