Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից հինգի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի հրապարակած տվյալներին, ըստ որի սահմանին Ադրբեջանի գործողությունների հետևանքով վիրավորվել է 36 զինծառայող:
«Վիրավորվելու 36 դեպք ընդհանրապես է եղել, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտ չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ քննչական մարմինները անգամ ցանկացած աննշան վիրավորման, շոկի պարգայում որոշակի վարույթ են իրականացնում, դրա համար նրանց վիճակագրությունը զուտ վերով ստացվում է ավելի բարձր: