Հաստատվել է կորոնավիրուսի 339 նոր դեպք, 8 մահ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 339-ով, 8 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: 

Այսպիսով՝ հուլիսի 14-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 32490 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 մարդ, կատարվել է 136802 թեստավորում, առողջացել է 20729 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 581 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 184-ն են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *