Հայկական ԶՈՒ-ն խոցել է Ադրբեջանի կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հայկական Զինված ուժերը խոցել են Ադրբեջանի զինված ուժերի կրակի կառավարման համակարգ հանդիսացող անօդաչու թռչող սարք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ»,- գրել է Ստեփանյանը:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *