Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է բռնկվել

Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հրդեհի լուսանկարները և տեսանյութերը հրապարակում են ֆեյսբուքյան օգտատերերը։ Հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում։ 

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ժամանել են ԱԻՆ փրկարարական ծառայության մի քանի մարտական հաշվարկ և փորձում են մարել հրդեհը։

ԱԻՆ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարդարյանը նշեց, որ  հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում է կրակի դեմ։ «Փրկարարական ծառայության ղեկավար կազմը դեպքի վայրում է, որպեսզի ավելի լավ կառավարեն աշխատանքը»- ասաց Զարդարյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քիչ առաջ այդ տարածքում խոշոր հրավառություն է կազմակերպվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *