COVID-19-ի հայկական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են

Կորոնավիրուսի հաստատման հայկական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Ինչպես տեղեկանցնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար»,- գրել է Թորոսյանը։

Առողջապահության նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *