Արցախի բուժհաստատություններում և մեկուսարաններում ընդհանուր առմամբ մեկուսացված է 10 քաղաքացի

Արցախի Հանրապետության բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս պահին դեռ նոր թեստավորումներ չեն արվել»,- հայտնում են նախարարությունից:

Արցախում ապրիլի 16-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, թեստավորվել է 75 մարդ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *