Նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որը նոր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Բորիս Ջոնսոնին մաղթել է առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *