Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան փետրվարի 5-ին հանդիպում Է անցկացրել Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, հումանիտար համագործակցության հարցեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք բարձր ենք գնահատում քաղաքական երկխոսության այն մակարդակը, որը հաստատվել Է մեր երկրների միջեւ: Հայ-բելառուսական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների բարեկամության վրա, ուստի եւ համագործակցությունը առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում դինամիկորեն զարգացող ուղղություններ են»,-նշել Է Նատալյա Կոչանովան: Փոխգործակցության առավել հաջող օրինակ Է միջխորհրդարանական գործընկերությունը Բելառուսի եւ Հայաստանի միջեւ, ընդգծել Է նա: Ստեղծվել ու հաջողությամբ աշխատում Է միջխորհրդարանական հանձնաժողովը, որն արդեն 12 նիստ Է անցկացրել: Անցյալ տարի հանձնաժողովը նիստի Է գումարել Երեւանում: Այս տարի հանդիպումը տեղի կունենա Բելառուսում:
Հանրապետության խորհրդի նախագահը նաեւ հավելել Է, որ երկու երկկրները առեւտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու հսկայական ներուժ ունեն: «Մենք կցանկանայինք առեւտրատնտեսական համագործակցության մեջ տեսնել մի ամբողջ շարք նոր նախագծեր, որոնք շահավետ կլինեին Բելառուսին եւ Հայաստանին,-ասել Է նա:-Դա համագործակցությունն Է քաղաքային մարդատար տրանսպորտի մատակարարումների ոլորտում: Դուք գիտեք, որ մեզ մոտ աշխատում են լավ ձեռնարկություններ, որոնց արտադրած փոխադրամիջոցները պահանջարկ են վայելում ոչ միայն Բելառուսում, այլեւ նրա սահմաններից դուրս: Գիտենք, որ արդեն բելառուսական ձեռնարկությունների հետ պայմանագրեր են կնքված Երեւանում վերելակների փոխարինման վերաբերյալ»:
Բելառուսը պատրաստ Է Հայաստանի հետ համագործակցություն ծավալել բոլոր ուղղություններով: «Մեր աշխատանքում շփման կետերը բավականին շատ են: Ես համոզված եմ, որ դեռեւս մեր ոչ բոլոր հնարավորություններն են ամբողջությամբ օգտագործված: Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ խորհրդարանականները, Հանրապետության խորհրդի անդամներն ամեն ինչ կանեն, որպեսզի մեր բարի հարաբերությունները շարունակեն ամրապնդվել եւ զարգանալ»,-ասել Է Նատալյա Կոչանովան:
Իր հերթին Արմեն Ղեւոնդյանը նշել Է, որ Հայաստանի դեսպանությունն օժանդակելու Է միջխորհրդարանական երկխոսության զարգացմանը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես Էլ միջազգային հարթակներում: Նա ուշադրություն Է դարձրել գիտատեխնիկական ոլորտում Բելառուսի եւ Հայաստանի համագործակցության հեռանկարների վրա: «Դա այն Է, ինչ փոխադարձ հետաքրքրություն Է ներկայացնում՝ բարձրտեխնոլոգիական արտադրություններ, թվային օրակարգ»,-ասել Է նա:
Լրագրողներին տված հարցազրույցում Հայաստանի դեսպանը նշել Է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում քննարկվում են ընդգրկուն հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական աջակցությունը Բելառուսի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի զարգացմանը: «Դրանք թե՛ համագործակցության ավանդական բնագավառներն են, թե՛ այն հարցերի մշակումը, որոնք հրատապ են երկու երկրների համար՝ քաղաքային տրանսպորտ, գյուղատնտեսություն, գյուղատնտեսական եւ քարհանքային տեխնիկա, վերելակներ: Բոլոր այս հարցերի առաջմղման համար կարեւոր Է խորհրդարանական օժանդակությունը»,-ընդգծել Է նա: Բացի այդ, դեսպանը հեռանկարային Է համարել փոխգործակցությունը բարձրտեխնոլոգիաների բնագավառում:
«Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Բելառուսում մեծապես կարեւորվում Է մարդկային կապիտալը: Մեր պրոֆիլային ընկերությունների փոխգործակցությունը, փորձի փոխանակումը եւ այն մշակումները, որոնք կան «Մեծ քար» պարկի, բարձր տեխնոլոգիաների պարկի շրջանակում. այս ամենը կարող Է Էապես մեծացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները»,-ամփոփել Է նա:
2019 թվականի հունվար-նոյեմբերին երկու երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ծավալը կազմել Է 63,7 մլն ԱՄՆ-ի դոլար եւ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 39 տոկոսով: