Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ, Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը տեղեկացրել էր, որ փետրվարի 4-ին Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *