Փաշինյանը գոհ չէ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից ու որակից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից և որակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնեց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես պարբերաբար զրույցներ եմ ունենում մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, ասելով, որ ես գոհ չեմ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից և որակից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կիսում է այն զարմանքը, թե ինչու տարբեր քրեական գործերով չկան ավելի լուրջ բացահայտումներ, և ինչու են մի շարք կոռումպացված պաշտոնյաներ մինչև հիմա գտնվում են ազատության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *