Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար 16-18 հարկանի շենք կկառուցվի

Երևան քաղաքի բյուջեի 2019թ. տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչները:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2020թ. Երևանի քաղաքապետարանը սկսում է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիրը։ Ըստ այդմ, 2019-ին տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչներ: Այդ հինգհարկանի շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգ հարկանիների բնակֆոնդը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս մոդելով քաղաքապետարանը մտադիր է առաջիկա տարիներին լուծել Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *