Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը, որը մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, պատասխանելով Փաշինյանի կողմից Արցախի նախագահի բոլոր թեկնածուներին ուղղված կոչին:

«Մեծարգո պարո՛ն Վարչապետ, որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին արձագանքում եմ ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից: Այս պահին տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման եմ:

Պարո՛ն Վարչապետ

Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, և առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին»,- գրել է Հարությունյանը:

Հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության վերաբերյալ:

«Եկեք նայենքթե Ղարաբաղի հարցում ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը (ՀՀ երրորդ նախագահխմբ.): Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեցորտեղըստ էության փաստաթղթից մեջբերում էրթե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել բանակցային գործընթացըև նախկին իշխանությունների կողմից պաշտոնական հերքումներ չեն եղել …. Պարբերություն առաջիներեք հիմնական պարբերություն էԼեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպեսինչպես դրանք կապված են միմյանց հետ)` 7 շրջաններիԱղդամիՖիզուլիիՋեբրայիլի ԶանգելանիԿուբաթլիիՔելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանինպայմանովոր պահպանվում է ԼՂն Հայաստանին կապող միջանցքըԿողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումըորը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալովոր քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակներըՏարածաշրջանում քաղաքականառևտրայինտնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորումդրացիական համագործակցության վերականգնումՀարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:

Պարբերություն երկրորդվերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքներըԱդրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետոերբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերըև դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերըԽաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքովբացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածներիՔելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:

Պարբերություն երրորդմիևնույն ժամանակվերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռմինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակովորը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելովոր սա այն ժառանգությունն էորը եղել է առկա բանակցությունների սեղանին:

Արցախում համապետական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *