Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ արձակել է 700 կրակոց

 Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 700 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *