Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց` պաշտպանի բացակայության պատճառով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվել է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով:

 Միհրան Պողոսյանը չի ներկայացել նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ:

Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանը, ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, գտել է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին ժամը 13:00-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *