Արցախում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենում Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում:

Ավանդույթի համաձայն, այն վարում է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:

Բացման արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ:

Video Player

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *