Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի26-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է սպասարկման աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք խաղերի պատշաճ անցկացման կարեւոր բաղադրամասերից են: