Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

 Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  հունիսի 19-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *