«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 31-ի նիստում այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասին համաձայն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է  ներկայացրել: ԱԺ  կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ  մասին  հանդես է գալիս հայտարարությամ»,-ներկայացրեց Միրզոյանը:

Իսկ եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *