ՀՀ վարչապետը շնորհավորել է Եռատոնի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհավորել է Եռատոնի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետը տեղադրել է իր զավակների լուսանկարը Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի ֆոնին՝ գրելով.

«Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:

Սիրելի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ:

Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *