Մնացականյանը Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման վայրի ու ժամանակի մասին մանրամասներ չի հայտնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ երկու կողմերը միասին կհայտարարեն:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Համաձայնեցնում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք: Այդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք: Այստեղ կողմերի միջև միմյանց հարգելու խնդիրն է, որ մենք միաժամանակ, համաձայնեցված ենք հայտարարում հանդիպման ժամկետների և վայրի մասին: Այժմ այդ ուղղությամբ աշխատվում է»,- ասաց Մնացականյանը:

2018թսեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուԱդրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցելորի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու ևմիջադեպերը կանխելու վերաբերյալԵրկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչօրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

ՓաշինյանԱլիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ ՍանկտՊետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանշրջանակում:

2019 թհունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերըմտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցայինգործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *