Նաիրա Զոհրաբյանը վնասվածք է ստացել Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ

 ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ոստիկանության և քաղաքացիների միջև Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ վնասել է ոտքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց, որ որևէ լուրջ խնդիր չկա և վիրակապելուց հետո կփորձի վերադառնալ Ազատության հրապարակ:

«Ես այդ պահին փորձեցի կանգնել երկու կողմերի՝ ոստիկանության և քաղաքացիների մեջտեղում, որպեսզի կանխեմ բախումները, սակայն հրմշտոցի արդյունքում վայր ընկա»,- նշեց Զոհրաբյանը:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *